«Իրատես de facto». Քաղաքապետարանի կանաչապատում իրականացնող բանվորները որոշել են «բունտ» անել


08:50 , 27 նոյեմբեր, 2015

«Ասում են, թե քաղաքապետարանի կանաչապատում իրականացնող բանվորները որոշել են «բունտ» անել։ Պատճառն այն է, որ տևական ժամանակ է արդեն, ինչ նրանց աշխատավարձն ուշացնում են։ Կանաչապատողները բողոքում են, թե ամեն ամիս այս խնդրին են բախվում։ Այս անգամ որոշել են հանդիպել անձամբ քաղաքապետի հետ և ներկայացնել իրենց խնդիրը։ Ասում են նաև, որ երբ այս հարցով իրենց անմիջական ղեկավարին են դիմում, ստանում են նույն կոշտ պատասխանը. «Չես ուզում աշխատել դիմում գրի, գնա»։ Ի դեպ, շատերին էլ հեռացրել են առանց որևէ բացատրության»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։