Քչերին է հայտնի, որ դեկտեմբերի 6-ին նշանակված են նաև ՏԻՄ ընտրությունները


04:33 , 27 նոյեմբեր, 2015

Մեր երկրի քաղաքացիներից քչերին է հայտնի, որ սահմանադրական փոփոխությունների հետ նույն օրը՝ դեկտեմբերի 6-ին, նշանակված են ՏԻՄ ընտրություններ: Դե հասկանալի է, սահմանադրական հանրաքվեն ստվերում է թողել այդ գործընթացը, բայց և այնպես, 34 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 46 և ավագանու անդամի 55 թեկնածու: Ուրեմն, 101 թեկնածուից միայն 2-ն են կին, ընդամենը, և այս ցուցանիշն արտացոլում է այն իրողությունը, որն առկա է մեր երկրում: Կանայք աստիճանաբար նվազում են կառավարման բոլոր օղակներում, իսկ դա ցուցանիշ է ժողովրդավարության հետընթացի: