Պուտինն ու Օլանդը հանդիպեցին


23:48 , 26 նոյեմբեր, 2015

 Պուտինն ու Օլանդը հանդիպեցինYerkir.am-ը գրում է.

Կրեմլում կայացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Վլադիմիր Պուտինը նախ  հայտարարել է, որ Ռուսաստանը սգում է Փարիզի ահաբեկչության զոհերի համար եւ պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ` ահաբեկչության դեմ պայքարում:

Իր հերթին Օլանդը Պուտինին կոչ է արել  միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային։