Ինչո՞ւ պետք չէ երբեք վերադառնալ նրա մոտ, ով Ձեզ ցավ է պատճառել


16:41 , 26 նոյեմբեր, 2015

Ժամանակն է վերջապես ողջախոհ լինել և գիտակցել, թե ինչու երբեք պետք չէ վերադառնալ նրա մոտ, ով Ձեզ ցավ է պատճառել…

Կան մարդիկ, ովքեր Ձեզ դուր են գալիս, բայց «վնասակար» են Ձեզ համար, անկախ նրանից՝ լուրջ են նրա հետ Ձեր հարաբերությունները, թե դա ուղղակի հերթական ինտրիգ է:

Այդ մարդկանց մեջ ինչ-որ բան կա. նրանք կարծես Ձեզ հետ են, բայց միևնույն ժամանակ բավականաչափ մոտ չեն:

Դուք ընկել եք կեղտի մեջ, բայց առաջին անգամը չէ և ոչ էլ վերջին։

Դուք պաշտում եք այն պահերը, երբ Ձեր հեռախոսի վրա տեսնում եք նրա անունը: Դուք պատրաստ եք ամեն ինչի, միայն թե տեսնեք նրա անկեղծ ժպիտը: Երբ Դուք միասին չեք, Դուք տենչում եք տեսնել նրա հայացքը, թե ինչպես է նա Ձեզ նայում:

Բայց Դուք նայում եք նրա աչքերի մեջ և չեք տեսնում այն, ինչ կցանկանայիք տեսնել:

Դուք այնտեղ տեսնում եք հեռավորության զգացում, որը խոսում է այն մասին, որ նա մինչև վերջ Ձեզ հետ չէ և երբեք չի լինի, ինչքան էլ որ Դուք դա ցանկանաք:

Նա կարող է ասել, որ Դուք հիասքանչ եք, և Դուք կցանկանաք հավատալ դրան, քանի որ խոսքերն ազդում են մեզ վրա։ Դրանք կամ ցավ են պատճառում, կամ երջանկություն են պարգևում:

Ձեր մի մասնիկը փնտրում է այն ցավը, որը պատճառում է Ձեզ այդ մարդը: Դա խճճված ընթացք է՝ «առաջ-հետ»՝ կապված այդ մարդու հետ, Դուք ուժ չունեք, ի վիճակի չեք հետ չվերադառնալ նրա մոտ: Դուք դեռ սպասում եք փոփոխություններ այդ մարդու մեջ:

«Հնարավոր է այս անգամ ամեն ինչ ուրիշ կերպ կլինի»,- համառորեն ասում եք ինքներդ Ձեզ: Դուք նորից աչք եք փակում ամեն ինչի վրա:

Դուք լավ հասկանում եք, թե ինչ է կատարվում, ինչ հետևանքներ կունենա այդ իրողությունը, և թե ինչու է դա վատ Ձեզ համար:

Դուք նաև լավ գիտակցում եք տարբերությունը նրանց միջև, ում համար Դուք առաջին տեղում եք, և ում համար ընդամենը ինչ-որ լրացում եք:

Սովորաբար առողջ մտածելակերպը հաղթում է, բայց դրա վրա երկար ժամանակ է ծախսվում: Ձեր զգացմունքները կարծես ճշմարտությունը Ձեր դեմքին են շպրտում, քանի որ Դուք շատ արագ տրվեցիք նրան գրկելու ցանկությանը:

Մեզ ասում են երբեք չհամաձայնել ավելի քչին, քան մենք անժանի ենք:

Ապա ինչի՞ չենք հետևում այս խորհրդին: Արդյո՞ք այն, որ մենք տրվում ենք գայթակղությանը և այդ մարդուն ամբողջությամբ, ով չի գնահատում մեզ այնպես, ինչպես մենք դրան արժանի ենք, մեզ քիչ արժեքավոր է դարձնում:

Միգուցե դա մեզ ավելի մարդկային է դարձնում, մի կողմից հիմար է դարձնում, մյուս կողմից՝ հույսեր փայփայող, խոցելի և միաժամանակ համառ:

Մենք մտածված չենք լսում մեր ընկերների խորհուրդները և լավ գիտակցում ենք այդ երկար սպասված և հավանաբար հարբած համբույրի վնասը: Այն ամենը, ինչ մեզ պետք է, այն է, որ նրանք էլ մեզ այնքան ուժեղ ցանկանան, ինչպես մենք նրանց:

Ցավ պատճառելն ամենաինտիմ փորձերից մեկն է, որ կարող եք ինչ-որ մեկի հետ վերապրել: Դա տեղի է ունենում, որպեսզի պարզվի, թե ով է մեզանից ավելի ուժեղ, քանի որ բոլորն ունեն զգացմունքներ և հիշողություններ, որոնք մենք բաց ենք թողնում առանց ցանկության:

Բայց ես կարծում եմ, որ այն ժամանակ, երբ Դուք չեք կարողանում վերահսկել Ձեր զգացմունքները, այնուամենայնիվ, Դուք կկարողանաք վերահսկել այն, թե ինչպես են վարվում Ձեզ հետ մարդիկ:

Մենք շատ կցանկանայինք հավատալ, որ մարդիկ կարող են փոխվել հանուն մեզ, բայց պետք է ճշմարտության աչքերին նայել, դա երբեք չի լինի: Կարևոր է դա հասկանալ և ընդունել:

Հարցը նրանում է, թե որքան երկար Դուք կարող եք այդ ամենը հանդուրժել, իսկ որոշում կայացնելը նրանում է, թե ինչ է Ձեզ իրականում պետք: Այս ամենը հեշտ չէ, բայց Ձեր երջանկությունը միայն Ձեր ձեռքերում է:

Որոշ մարդիկ, անկախ նրանից, թե որքան ենք մենք նրանց ձգտում, դրան արժանի չեն: