Վեդու ջրամբարը կֆինանսավորվի


20:15 , 26 նոյեմբեր, 2015

Ենթակառուցվածքների թարմացումը շատ կարևոր գործընթաց է տնտեսության մեջ: Հաճախ առաջնայնություն տրվում է գերակա ոլորտների ենթակառուցվածնքերին:

Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է 75 մլն եվրո վարկային համաձայնագիր:

Կնքված համաձայնագիրը հնարավորություն կտա մեղմել սակավաջրությունը Արարատյան դաշտավայրում, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, որի հետևանքով հնարավոր կլինի խնայել էլեկտրաէներգիան: Նշենք նաև, որ վարկը երկարաժամկետ է և ունի արտոնյալ պայմաններ: