Հյուրանոցները կազատվեն հեռուստահեռարձակման համար կատարվող ծախսերից


15:57 , 26 նոյեմբեր, 2015

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կառավարության հավանության արժանացած փոփոխությամբ հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ գործարար միջավայր կապահովվի: Նրանց համար կվերացվեն իրենց տարածքում հեռուստատեսային հաղորդումներ հեռարձակելու համար պահանջվող լիցենզիայի կամ հեռարձակման լիցենզիա ունեցող ընկերության հետ վերահեռարձակման պայմանագիր կնքելու ուղղակի ֆինանսական և վարչարարական ծախսերը, ինչպես նաև ուժը կորցրած կճանաչվի առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումներն Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա իրականացնելու վերաբերյալ դրույթը: