Պատկերացնում եմ՝ ինչ ոռնոցներ կլսվեին իշխանությունների հասցեին, եթե, Աստված մի արասցե, խումբը հասցներ հանցագործություն կատարել


15:52 , 26 նոյեմբեր, 2015

Հանցագործ խմբի վնասազերծման հետ կապված «քրեագետ, իրավագետ, փորձագետ» օգտատերերի խզբզոցները կարդալուց հետո մտածում ես, թե ինչքան շատ են ՖԲ-ում անմակարդակ, թեթևսոլիկ բլթոցներով, բայց ամենագետի նման ամեն ինչից տեղյակ, ամեն ինչից ու ամենից գաղափար ունեցող, անկապ ու ամեն ինչից դժգոհ ճամարտակողները…
Ինքնագոհ, իրենց ու իրենց գիտելիքների մասին շատ մեծ կարծիք ունեցողների ինկուբատոր են դարձել սոցիալական ցանցերը… Ու գնալով շատանում են պարզունակ, ցինիկ ու շուկայական մակարդակի գրառումները…
Ես պատկերացնում եմ՝ ինչ ոռնոցներ կլսվեին իշխանությունների, իրավապահների հասցեին, եթե, Աստված մի արասցե, այս խումբը հասցներ հանցագործություն կատարել…