Թուրքիան մեծ սխալ է գործել՝ խոցելով ռուսական «Սու-24» ինքնաթիռը. Ալի Լարիջանի


14:50 , 26 նոյեմբեր, 2015

2012112234028776734_20-(1)CNN TÜRK-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մեծ սխալ են գործել՝ խոցելով ռուսական «Սու-24» ինքնաթիռը։

Լարիջանին հավելել է, որ ԱՄՆ-ն էլ ավելի մեծ սխալ է գործել՝ այդ հարցում աջակցելով Թուրքիայի իշխանություններին։ Լարիջանին հայտարարել է, որ այդ հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գործողությունները էլ ավելի կսրեն տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը։