Վնասազերծված խմբի անդամներից Արթուրը տանն ասել է, որ Երևանում բանջարեղեն արտահանող օֆիս են բացել


14:12 , 26 նոյեմբեր, 2015

Երեւանում նոյեմբերի 25–ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից Արթուր Եղիազարյանը, որը Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչ է, արդեն 1 ամիս է Երեւանում էր մնում, տանն էլ ասել էր, որ ընկերների հետ  գրասենյակ են բացել եւ բանջարեղեն են արտահանելու: Այս մասին ասաց Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը:

«Ամբողջ գյուղը շոկի մեջ է, խելոք տղա էր, ոչ ոք նման բան չէր սպասում, թե ով խաբեց իրան, դրդեց նման քայլի, անհասկանալի է: Մի ամիս է, որ սկսել էր հաճախակի բացակայել տնից, Երեւանում մնալ: Ասել էր օֆիս են բացել, բանջարեղեն են արտահանելու: Դժվար ապրող ընտանիք ունի, 2 անչափահաս երեխաների հայր է»,-ասաց Գառնիկ Ծատուրյանը: