28 միլիոն դրամ Կապան համայնքին


14:15 , 26 նոյեմբեր, 2015

Նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը այցելել էր Սյունիքի մարզ: Այցելության ժամանակ բարձրացվել էր Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման խնդիրը:

Մեր երկրի համար շատ կարևոր է նման խնդիրներին արագ լուծում տալը, քանի որ համայնքներում ևս պետք են անհրաժեշտ պայմաններ տաղանդավոր երեխաների ապագան ապահովելու համար:

Արդեն այսօր` տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում, որոշվել է երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով Սյունիքի մարզպետարանին ՀՀ-ի 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականին հատկացնել 28,000.0 հազար դրամ գումար: Գումարն ամբողջությամբ ուղղվելու է դպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելուն: