Հարտը վնասվածք է ստացել «Յուվենտուս»-ի դեմ խաղում


13:06 , 26 նոյեմբեր, 2015

joe-hart-1448086044-800«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարտը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Յուվենտուս»-ի դեմ հանդիպմանը:

Հանդիպման վերջնամասում դարպասապահը խնդրել է փոխարինել իրեն: 81-րդ րոպեին Հարտի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Վիլի Կաբալյերոն:

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ Հարտի ստույգ ախտորոշումը պարզ կլինի բժշկական հետազոտության ավարտից հետո: