Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Բաքու


13:00 , 26 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնում է Բաքու։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Այցի պատճառն ու ծրագիրը չի նշվում:

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, կարելի է ենթադրել, որ քննարկման հիմնական թեման դառնալու են ռուս-թուրքական լարված հարաբերությունները:

Մասնավորապես, Չավուշօղլուն կարող է Բաքվին խնդրել ավելի հստակ դիրքորոշում հայտնել ու նպաստել լարվածության թուլացմանը: Բացառված չէ նաև, որ Չավուշօղլուն կբարձրացնի Կասպիցի շրջանից Ռուսական ռազմածովային ուժերի հրթիռային հարվածների հարցը, ինչը սպառնալիք է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար: