Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվելուց 1 ամիս անց պաշտոն է ստացել


12:16 , 26 նոյեմբեր, 2015

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական: Այս տեղեկություն հաստատեցին ՊՈԱԿ-ից:

Տիգրան Խաչատրյանն աշխատանքի է ընդունվել նոյեմբերի 2-ին:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը հուլիսի 27-ից կալանավորված էր, նա մեղադրվում էր «Սդղի գյոլ»-ում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Սակայն հոկտեմբերի 1-ին Խաչատրյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: