Վլադիմիր Պուտինը շրջում է 50 միլիոն դոլարանոց «Իլյուշին Իլ-96-300»-ով։ Նավիգացիոն ու արբանյակային բարձրորակ համակարգերն ապահովում են Ռուսաստանի նախագահի անվտանգ ուղևորությունը։ Ինքնաթիռը հագեցած է 262 տեղերով, որոնք կարող են տեղավորել նաև համաշխարհային այլ առաջնորդների։ 2015թ.-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատվիրել է ինքնաթիռի նորագույն տարբերակը, որն ավելի լավ պաշտպանության համակարգ կունենա։ Այն պետք է 65 տոննա վառելանյութ կրեր և կարողանար առանց վայրէջքի 3500 կիլոմետր տարածք անցնել։ Դեռևս այս ինքնաթիռի միայն մեկ օրինակ է ստեղծվել։
Հնարավոր է՝ ճապոնական ավանդական արժեքները գնահատում են բնականն ու պարզը, սակայն 300 միլիոն դոլար արժողությամբ «Բոինգ 747-400»-ը հիշեցնում է, որ Ասիական այս երկիրը նաև մշտապես իր բարձունքում է գտնվում։ Ճապոնական ավիաուղիների «JAL» ինքնաթիռների հավաքածուի մաս կազմող այս հրաշքը ժամում 916 կմ արագություն է զարգացնում և առանց վայրէջքի 12,300 կմ տարածք անցնում։ Այն հագեցած է չորս հսկայական շարժիչներով ու ավտոմատ համակարգով։
Էյր Ֆորս Ուանն իրենից ներկայացնում է «Բոինգ VC-25»-ի վերափոխված տարբերակը, և դրա արժեքը կազմում է 325 միլիոն դոլար։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անթիվ հանդիպումներ է ունեցել այս ինքնաթիռում։ Օբաման բավականին շատ ժամանակ է անցկացնում Էյր Ֆորս Ուանում. իսկ ինչո՞ւ ոչ. այն ճոխ ինտերիեր ունի, աշխատասենյակ, կոնֆերանսների սենյակներ և բավականաչափ տեխնոլոգիաներ՝ «Apple»-ի խանութներին նախանձել ստիպելու համար։ Ինքնաթիռն ընդունակ է մինչև 12,553 կիլոմետր անցնել և տեղավորել ավելի քան 100 հոգու, ներառյալ ինքնաթիռի անձնակազմը։
Զիմբաբվեի նախագահ Մուգաբեյի ինքնաթիռը մի ամբողջ 400 միլիոն դոլար արժե։ Ինքնաթիռի վրայի գունավոր գծերը խորհրդանշում են Զիմբաբվեի դրոշը։
Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ արքան ճամփորդում է 520 միլիոն դոլար արժողության ինքնաթիռով։ Միայն ինքնաթիռի ինտերիերի վրա 150 միլիոն դոլար է ծախսվել։ Եվ այն առավել հայտնի է որպես «Թռչող դղյակ»։
Աշխարհի ամենաթանկարժեք ինքնաթիռը համարվող «Բոինգ 787-8 Դրիմլայները» պատկանում է Մեքսիկայի նախագահին։ Այն 600 միլիոն դոլար արժե։ Այս ինքնաթիռի անունն արդեն իսկ ասում է ամեն ինչ, և եթե դու Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ես, ապա քո երազանքը կատարված է։ Ինքնաթիռի արագությունը կարող է հասնել մինչև 1610կմ/ժ-ի, և այն կարող է առանց վայրէջքի Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափից թռչել Ասիայի արևելյան ափ։