Այն, ինչ կատարվում է մանկական պոլիկլինիկաներում...


11:30 , 26 նոյեմբեր, 2015

Էն, ինչ կատարվում է մանկական պոլիկլինիկաներում, իմ կարծիքով, մեղմ ասած աչքաթող վիճակում է: Մտնում ես պոլիկլինիկա էն հույսով, որ խելքը գլխին խորհուրդ կտան, դուրս ես գալիս ու հասկանում, որ հարևան տատիկն ավելի ճիշտ խորհուրդ կտար: Շատ-շատ եմ արդեն հանդիպում էնպիսի դեպքերի, որ երեխայի կտրուկ աճի շրջանում մամաներին խելոքները բացատում են, որ գիտե՞ս՝ կաթիկդ պակասություն է անում, ավելի լավ է անցնես արհեստական կերակրման, այ Էս ֆիրմայի (էդ էլ կախված է երևի նրանից, թե որ ֆիրմայի թրեյնինգներին են մասնակցել, ու որի հետ ներքին համաձայնություն ունեն), կերը շատ լավն է: Ու սա միայն սկիզբն է, կարող եմ երկար թվարկել այնպիսի տարրական սխալներ, որ ուղղակի աբսուրդ են: Հիմա եմ հասկանում՝ որտեղից մայրիկներին էդքան անվստահություն պոլիկլինիկաների հանդեպ, որ վախենում են անգամ տանեն երեխաներին պատվաստման ու նախընտրում են դիմումով հրաժարվել: