Panorama.am-ը գրում է.
Ընտրական գործընթացի ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամի և առավել ևս հանձնաժողովի նախագահի լիազորությունները միանգամայն տարբերվում են վստահված անձանց լիազորություններից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` մեր խնդրանքով մեկնաբանելով Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ-ում համանման խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունները:
Հիշեցնենք, օրերս Զուրաբյանը «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ պատասխանելով Panorama.am-ի հարցին,ասել էր, որ տեղամասերում հանձնաժողովների անդամների բացը, որի թիվը հասնում է 245-ի, իրենք կլրացնեն վստահված անձանց միջոցով:
«Այդ տեղամասեր մենք կուղարկենք վստահված անձանց: Մենք շատ դեպքերում մտածել ենք, որ վստահված անձը ավելի արդյունավետ անելիք ունի և շատ ուժեղ մարդկանց այդ տարածքներ կուղարկենք որպես վստահված անձ: Այնպես որ անհանգստանալու մեծ առիթ չկա, իրականում այս գործընթացը շատ նորմալ գնում է առաջ», -հավելեց ՀԱԿ փոխնախագահը:
Նկատենք, որ Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը մասնավորապես, հանձնաժողովի անդամներ չի ունենալու Երևանի 43 ընտրատեղամասերում, որոնցից միայն 3-ը հանձնաժողովի քարտուղարներ են: Իսկ այ օրինակ 6 համայնքների` Ալագյազ, Վերին Սասունիկ, Գառնահովիտ, Կանչ, Կարմրաշեն, Գողթ ընտրատեղամասում ՀԱԿ-ը չի ունենա հանձնաժողովի նախագահ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ