Ռուսաստանը հավելյալ ավիացիոն ուժեր կուղարկի Սիրիա. Kommersant


09:20 , 26 նոյեմբեր, 2015

054Ռուսաստանի Գլխավոր շտաբը դիտարկում է Սիրիայում ավիախմբի կազմը ևս 10-12 մեքենայով մեծացնելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Kommersant-ը։

Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռի ոչնչացմանն արձագանքելու շրջանակում որոշում է ընդունվել, որ ռուսական ռմբակոծիչները կիրականացնեն միայն մարտական հանձնարարություններ բացառապես կործանիչների հովանու տակ։

Զինվորականներն առաջարկել էին նախագահ Վլադիմիր Պուտինին C-400 զենիթահրթիռային համալիրներ օգտագործել, քանի որ հայտնվել է դրանք իրական պայմաններում առաջին անգամ փորձելու հնարավորություն։

Այսուհետ 24 ռմբակոծիչներից յուրաքանչյուրը կթռչի կործանիչի ուղեկցությամբ։ Այդ առնչությամբ Գլխավոր շտաբը դիտարկում է կործանիչային ավիացիան մեծացնելու հնարավորությունը, որպեսզի Սու-24 Մ-երից ու Սու-34-երից յուրաքանչյուրը թիրախների վրա աշխատի Սու-27 ՍՄ-ների կամ Սու-30 ՍՄ-ների ուղեկցությամբ։