«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում վերջին ամիսներին ծննդկանի և նորածնի մահվան դեպքերի արձանագրումից հետո այդ հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Ուռումյանի անունը հանվել է ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ դեպքերի համար ստեղծված խորհրդի անդամների կազմից։ Այդ որոշումը կայացվել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքից հետո, որը տեղի էր ունեցել հուլիսի 29-ին։
Վերը բերված լուրի առնչությամբ «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարության հասարակայևության հետ կապերի և լրատվության վարչությունից ասացին, որ նախարարությունում գործում է մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդ, որտեղ քննարկվում են տարբեր ԲԿ-ներում արձանագրվող ծանր դեպքերը։ Ըստ պարզաբանման՝ «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանը, որ նախկինում եղել է այդ խորհրդի կազմում, ներկայումս չկա։»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։