Օրը. այսօր տեղեկատվության համաշխարհային օրն է


08:15 , 26 նոյեմբեր, 2015

340753063Նոյեմբերի 26-ին նշվում է Տեղեկատվության համաշխարհային օրը: Այն նշվում է յուրաքանչյուր տարի 1994-ից ի վեր` Տեղեկացման միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ, գրում է Calend-ը: 1992-ի այս օրը տեղի է ունեցել Տեղեկացման առաջին միջազգային ֆորումը:

Տեղեկատվությունը լայն իմաստով մեկ մարդուց մյուսին փոխանցվող բանավոր, գրավոր կամ որևէ այլ միջոցով տեղեկությունն է, ինչպես նաև այդ տեղեկությունները փոխանցելու և ստանալու գործընթացները: