Ազատվեք շպարի հին պարագաներից


07:55 , 26 նոյեմբեր, 2015

Ազատվեք հին շպարի պարագաներիցԼոնդոնի համալսարանից բրիտանացի գիտնականները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ ազատվել շպարի հին պարագաներից:

Գիտափորձը ցույց է տվել, որ շատ երկար ժամանակ պահվող շպարի պարագաներում բազմանում են բազմաթիվ պաթոգեններ, մասնավորապես` բակտերիալ վագինոզ առաջացնող Eubacterium, մի շարք մաշկային հիվանդությունների պատճառ հանդիսացող Propionibacterium և այլն: