Բոլորս էլ լավ գիտենք, որ գազավորված ըմպելիքները վնասակար են առողջությանը։ Արդյո՞ք դա ճշմարտություն է, թե՞ գազավորված ըմպելիք արտադրողների հակառակորդների՝ մոլորության մեջ գցող հերթական լուրերն են։ Հոդվածում մանրամասն նկարագրվում է, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ գազավորված ըմպելիք օգտագործելուց հետո։ Խմե՞լ, թե՞ չխմել. Ձեր ընտրությունն է.
Շաքարը, որը պարունակվում է գազավորված ըմպելիքի մեկ բաժակում, կարող է օրգանիզմում իսկական պատերազմի պատճառ դառնալ։ Բացի դրանից, օրթոֆոսֆորական թթուն վատ է ազդում ստամոքսի վրա, և ուժեղացնում է շաքարի ազդեցությունը։
Արյան մեջ տեղի է ունենում ինսուլինի կտրուկ բարձրացում։
Կոֆեինն ամբողջությամբ ներծծվում է արյան մեջ։ Աչքերի բիբերը լայնանում են։ Բարձրանում է արյան ճնշումը, մեծանում է արյան հոսքը։ Արգելափակվում են ադենոզինային ռեցեպտորները՝ այդպիսով կանխելով քնոտությունը։
Օրգանիզմում բարձրանում է դոֆամինի մակարդակը, որը խթանում է ուղեղի հաճույքի համար պատասխանատու կենտրոնը։ Առաջ է գալիս ռեակցիա, որը նման է հերոինի առաջացրած ռեակցիային։
Օրթոֆոսֆորական թթուն աղեստամոքսային համակարգում արգելափակում է կալցիումը, մագնեզիումը և ցինկը։ Իսկ դա ծանրաբեռնում է նյութափոխանակությունը։ Կալցիումի ավելցուկը դուրս է գալիս մեզի հետ։
«Բեմ է բարձրանում» ըմպելիքի միզամուղ էֆեկտը։ Օրգանիզմից դուրս են մղվում կալցիումը, ցինկը և մագնեզիումը, որոնք համարվում են ոսկորային հյուսվածքի բաղադրիչ։ Այդ ընթացքում մարդը դառնում է դյուրագրգիռ։ Դուրս է մղվում նաև օրգանիզմում առկա բավական մեծ քանակությամբ ջուր։
Մեր շուկայում առկա գազավորված ըմպելիքների բաղադրության մեջ են մտնում հետևյալ նյութերը.
Վիտամին C-ի հետ փոխազդելով՝ արտադրվում է բենզոլ, որն օժտված է թունավոր հատկություններով։ Բենզոլը նաև նպաստում է տարբեր տեսակի ուռուծքների առաջացմանը։
Այս բաղադրիչի մեծ քանակությունը մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը։ Բացի դրանից, կոֆեինը միանում է այլ միացությունների հետ և դուրս է մղում օրգանիզմից կալցիումը։ Դա խթանում է միզաքարային հիվանդությունների առաջացումը։
Շարունակությունն` այստեղ