«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի և մարզային պատգամավորների լարված հարաբերությունները խիստ ջերմացել են


07:27 , 26 նոյեմբեր, 2015

«Արագածոտնի մարզպետի և մարզային պատգամավորների լարված հարաբերությունները սահմանադրական բարեփոխումների շնորհիվ խիստ ջերմացել են։ Մեր տեղեկություններով, «այո»–ի համար հատկապես իրեն «կոտորում» է ԲՀԿ-ից հեռացած Արագած Ախոյանը, նա, որ ժամանակին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ խորը հակասություններ ուներ, հիմա «ախպերություն» է անում՝ համայնքներ այցելում, կատարում նրա, որպես մարզային պատասխանատուի, հանձնարարականները, միայն թե տեղ գտնի հաջորդ խորհրդարանի «արևի տակ»։ Մեր տեղեկություններով, Ախոյանն ու մարզպետը նախօրեին նույնիսկ միասին այցելել են Ապարան ու ջան-ջիգյար մթնոլորտում փոփոխություններ քարոզել»,–գրում է թերթը։