Թուրքական կայքերը լուրեր են տարածում, որ այսօր Ռուսաստանի ռմբակոծիչները հարվածել են թուրքական բեռնատարներին


00:32 , 26 նոյեմբեր, 2015

Թուրքական կայքերը, հղում անելով Սիրայի տեղական աղբյուրներին, լուրեր են տարածում, որ այսօր Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչները Հալեպ նահանգի Ազազ գավառում հարվածել են Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող թուրքական բեռնատարներին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ռմբակոծման արդյունքում մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 10, վառվել է շինանյութ տեղափոխող 20 բեռնատար մեքենա։

Այստեղից հարց է առաջանում՝ ինչպե՞ս տեղի սիրիացի զինյալները միանգամից հասկացան, որ բեռնատարները ռմբակոծող ինքնաթիռները ռուսասաստանյան են, իսկ Թուրքիան, ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հայտարարում է, թե «իրենք չգիտեին՝ «Թուրքիայի օդային սահմանը խախտած» ռազմական ինքնաթիռը որ երկրին է պատկանում։