Tert.am-ը գրում է.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թուրքիայի հարձակումը ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա` մատնանշելով թռիչքների մասին ռուս-ամերիկյան հուշագրի խախտումը:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Գերատեսչությունից նշել են, որ Քերին ցավակցություն է հայտնել Թուրքիայի կողմից Սու-24-ի կործանման կապակցությամբ, ինչպես նաև կոչ արել Լավրովին հանգստություն պահպանել Թուրքիայի հետ հարաբերություններում տվյալ միջադեպից հետո:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Սու-24-ի կործանումը, ամենայն հավանականությամբ, ծրագրված քայլ է եղել: