Օբաման կոչ է արել ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի դեմ


22:26 , 25 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման շրջանակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է ուժեղացնել միջոցառումները ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Նա կարգադրել է մեծացնել համակարգումը գործընկերների հետ՝ գրոհայինների դեմ արշավի անցկացման և ահաբեկիչների կապի ուղիների խափանման հարցում։

Օբաման նաև նշել է Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս ԴԱԻՇ-ի տարածմանը խոչընդոտելու անհրաժեշտությունը։