Պարտաճանաչ, բանիմաց. գործընկերները «Անելիք» բանկի իրավաբանին այս հատկանիշներով են բնութագրում


10:48 , 25 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Երեկ Վարդանանց փողոցի վրա սպանված 32-ամյա Հովհաննես Աթայանը «Անելիք» բանկի իրավաբանական  ծառայության ղեկավարն էր, ում գործընկերները բնութագրում են՝ որպես բանիմաց, պարտաճանաչ, կազմակերպված ու հավասարակշռված մարդ:

Tert.am -ին այս մասին հայտնեցին «Անելիք» բանկի լրատվական ծառայությունից:
Բանկի աշխատակիցները նշում են , որ բանկի համար շատ մեծ կորուստ էր Հովհաննես Աթայանի սպանությունը։

Նշենք, որ Հովհաննես Աթայանը ՀՀ փաստաբանների պալատի միության անդամ չէր: