Past.am–ը գրում է.
Վերջերս լրացավ Հասմիկ Ղարիբյանի մահվան 1 տարին: Սիրված դերասանուհու տեղը միշտ բաց է ու միշտ էլ բաց կմնա: Նրան սիրում էին բոլորը, նրանով հիանում էին բոլորը: Նա իր բացառիկ տաղանդով ու դերասանական խաղով ապշեցնում էր շատերին:
Past.am-ը Ձեզ է ներկայացնում վաղամեռիկ դերասանուհու ամուսնուն ու նրանց համատեղ լուսանկարները:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխված դերասանուհին հենց այնտեղ էլ գտնում է իր երկրորդ կեսին ու ամուսնանում է 2013 թ-ին: Նրա ընտրյալը երգեհոնահար Լևոն Աբրահամյանի որդին` Ներսես Աբրահամյանն է: Սակայն նրանց ընտանեկան երջանկությունը կարճ է տևում: Անցանկալի հիվանդությունը սիրված դերասանուհուն հեռացնում է մեզնից: Նշենք, որ Հասմիկ Ղարիբյանի ամուսինը` Ներսեսը, նախկինում ամուսնացած է եղել և ունի երկու երեխա:
Բայց ցավոք կյանքում կան դեպքեր, կան հանգամանքներ, որոնք մենք` հասարակ մահկանացուներս, պարզապես անզոր ենք փոխելու: