Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը պետք է հարգեն բոլորը:
Ինչպես հայտնում է BBC-ն` երեքշաբթի Էրդողանն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել անվտանգության հարցերով՝ ռուսական Սու-24 ռազմական օդանավը խոցելուց հետո, որը, ենթադրաբար, խախտել էր երկրի օդային սահմանը:
Էրդողանի խոսքով` ռուսական ինքնաթիռն անտեսել է «5 րոպեում 10 անգամ» ստացված զգուշացումները:
Թուրքիայի Նախագահի խոսքով` թուրքական կործանիչները գործել են ուժերի ներգրավվածության բոլոր կանոններով: