Ռուսական օդանավի խոցումը Էրդողանի որդու ձեռքի գործն է, ով կապված է «Իսլամական պետության» հետ. Известия (լուսանկար)


19:56 , 24 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Այսօր թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսաստանյան Սու-24 ռազմական օդանավի խոցման թիկունքում Թուրքիայի նախագահ Էրդողանի որդին է: Վերջինս իր հերթին կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ:

Ռուսաստանյան ԶԼՄ-ների այս վարկածը ի մի է բերել «Իզվեստիա»-ն: Ըստ այդմ` «Իսլամական պետությունից» ստացված էժան նավթը, որն ուղարկվում է Թուրքիա, կարող է լինել իրական պատճառը, որի համար Թուրքիան հարձակում է իրականացրել ռուսաստանյան օդանավի վրա:

Ըստ LifeNews-ի` Թուրքիայի նախագահի որդին` Բիլալ Էրդողանը, կապեր ունի ԻՊ-ի ահաբեկիչների հետ և վերահսկում է նավթի ներհոսքը Թուրքիա: Իսկ այն, որ Ռուսաստանը այժմ ոչնչացնում է իսլամիստների նավթային ռեսուրսները, կարող է Թուրքիայի` օդանավ խփելու քայլի իրական պատճառը լինել:

Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները տարածել էին Բիլալ Էրդողանի և ենթադրաբար «Իսլամական պետության» անդամների համատեղ լուսանկարը:

RT-ի վերջին տեղեկություններով` ՌԴ-ի Նախագահ Վլադիմիր Պուտինը ևս խոսել է նավթային գործոնի մասին Սու- 24-ի աղետի առնչությամբ իր հայտարարության մեջ: Նա մասնավորապես ասել է, որ «ԻՊ-ն միլիարդավոր դոլարներ է ստանում է նավթի վաճառքից, որը Սիրիայից Թուրքիա է գնում»:  ‏