Կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի երկու օդաչուներն էլ զոհվել են. ԶԼՄ-ներ


17:56 , 24 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրք-սիրիական սահմանի մոտակայքում կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ այլ լրատվամիջոցների հղումով:

CNNTurk-ի թղթակիցն ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր օդաչուներից մեկի մահվան մասին: Նրա լուսանկարն ու տեսանյութը տարածվել էին համացանցում: SkyNews-ը հաղորդում է նաև երկրորդ օդաչուի մահվան մասին:

Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: