Մարդին նահանգի Նուսայբին քաղաքն արդեն 12 օր է՝ փաստացի գտնվում է շրջափակման մեջ


21:26 , 24 նոյեմբեր, 2015

Մարդին նահանգի Նուսայբին քաղաքն արդեն 12 օր է փաստացի գտնվում է շրջափակման մեջ և կտրված է արտաքին աշխարհից: Այստեղ չկա էլեկտրոէներգիա, ջուր, կապը ամբողջովին անջատված է: Ռմբակոծված է հացի գործարանները: Խոսվում է, որ հնարավոր է գիշերը քաղաքի վրա լինի մեծ հարձակում: Անցած 12 օրվա ընթացքում Նուսայբինում զոհվել է 45 խաղաղ բնակիչ, այդ թվում կանայք ,երեխաներ և ծերեր, վիրավորվել են ավել քան 100 խաղաղ բնակիչ: PKK-ի և YPG-ի զինյալներն ունեն 17 զոհ և 33 վիրավոր: Ըստ թուրքական կողմի , թուրքական զինուժն անցած 12 օրվա ընթացքում ունի 7 զոհ և 15 վիրավոր, իսկ ըստ քրդական աղբյուրների թուրքական կողմն ունի ավելի քան 40 զոհ և յոթ տասնյակից ավել վիրավորներ: Թուրքական կողմից զոհերի թվում կա երկու բարձրիստճան սպա: