Բարսելոնան 40 մլն եվրո կառաջարկի Պյանիչի համար


06:12 , 24 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Հռոմի «Ռոմայի» չեռնագորցի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է դառնալ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։

Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, կատալոնական ակումբը ձմռանը կփորձի իրականացնել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Դրա համար Իսպանիայի չեմպիոնը պատրաստ է վճարել 40 մլն եվրո։

Նշենք, որ Պյանիչի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մադրիդի «Ռեալը»։