Կլինեն նոր հարձակումներ. նոր տեսանյութում «Իսլամական պետությունը» ցույց է տվել Էյֆելյան աշտարակի անկումը (տեսանյութ)


04:29 , 24 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր սպառնալի տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է, թե ինչպես է տապալվում Էյֆելյան աշտարակը։

Daily Mail-ը պարզաբանում է, որ Փարիզի խորհրդանիշ աշտարակի տպավորիչ տապալումը իսլամիստները վերցրել են 2009-ի «GI Joe. հայտնվում է Կոբրան» ֆիլմից:

Այդ ֆիլմում Էյֆելյան աշտարակը տապալվում է հրթիռի հարվածից: Իսլամիստներն այս հոլովակում հայտնել են սպասվող նոր հարձակումների մասին, նշել, որ դրանք ավելի վատ են լինելու, քան 2001-ի Սեպտեմբերի 11-ը ԱՄՆ-ում: