Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրից հարվածները ԻՊ-ի 2 դիրք են ոչնչացրել Իրաքում


00:42 , 24 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրից հասցված հարվածների արդյունքում «Իսլամական պետություն» խմբավորման 2 կառույց է ոչնչացվել Իրաքում:  РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Ֆրանսիայի Գլխավոր հրամանատարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիակրի վրա գտնվող օդանավերը երկուշաբթի առաջին մարտական թռիչքներն են իրականացրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու նպատակով:

Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ` ֆրանսիական նավատորմին պատկանող  ավիակիրը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջան է հասել կիրակի գիշերը: Սպասվում է, որ ավիակրի առաքելությունը կշարունակվի առնվազն 4 ամիս:

Ավիակրի վրա 18 Rafale կործանիչ, 8 Dassault Super-Etendard  գերձայնային ռմբակոծիչ, ինչպես նաև 2 Hawkeye հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման օդանավ է  տեղակայված:  Ավիակրի անձնակազմը կազմում է 1 900 նավաստի, օդաչու և մեխանիկ: