Ֆրանսիացու արտաքինով շոումենին ու Գոհար Գասպարյանին փոխանցեք, որ Շուշվա մատույցներում կանգնած տանկը շոուների համար չէ


22:43 , 23 նոյեմբեր, 2015

Հ1 Հայաստանի համը նախագծի արցախյան հատվածը լրիվ համը հանել էր... Խմբագրին, կիսահայերեն խոսացող, ֆրանսիացու արտաքինով շոումենին ու Գոհար Գասպարյանին փոխանցեք, որ Շուշվա մատույցներում կանգնած տանկը շոուների համար չէ, այդ տանկը երկու հայորդու գերեզման է ի վերջո... 
Այդ տանկը հաղթանակի, հավաքական կամքի խորհրդանիշ է, որի կողքով անցնելիս պետք է խաչակնքվես ու հիշես` ՄԵՆԱԿ ԶԵՆՔՈՎ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ... Ոչ թե բատուտ, որ վրան ինչքան ուզես թրվռաս ու հրճվես...