Մտածում եմ կարո՞ղ ա Հ1-ը անաչառ լրատվամիջոց չի


02:30 , 16 դեկտեմբեր, 2012

Օրինակ, երբ <<Կենտրոնը>> ԲՀԿ-ի համագումարները օրվա մեջ յոթանասունչորս անգամ ֆռցնում ա, ու ուրիշ կուսակցությունների համագումարներ ցույց չի տալիս, ես դա նորմալ եմ համարում, ես էլ օրինակ իմ գրքերը անընդհատ գովազդում եմ իմ կայքում, բայց ուրիշ գրողների գրքեր` երբեք :Ճ Բայց երբ Հ1-ը ժամերով ուղիղ եթերում (կամ չուղիղ, կապ չունի) ցույց ա տալիս ՀՀԿ համագումարը, ու մենակ ՀՀԿ համագումարը, ու էլ ոչ մի ուրիշ կուսակցության համագումար, էդ մի տեսակ չեմ կարում հասկանամ... արաաաաաաաաաաաաաաաաա, կարող ա՞ Հ1-ը անաչառ լրատվամիջոց չի, մի տեսակ հավատս չի գալիս, բայց սկսում եմ կասկածել :ՃՃՃ