Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա...


18:58 , 22 նոյեմբեր, 2015
Ինչպես արդեն գիտենք, News.Vivaro.am-ն ամեն ամիս անց է կացնում Բլոգգերների մրցույթ: Այդ մրցույթից Ես էլ անմասն չմնացի և առաջին իսկ գրառումս բավական հետաքրքիր ստացվեց: Բացի այն, որ գրառումը հետաքրքիր և ինքնատիպ ստացվեց, այն նաև գրավեց մրցանակային երրորդ տեղը: Ինչի համար շնորհակալ եմ թե ընթերցողներց թե կազմակերպիչներից: Ձեզ եմ ներկայացնում իմ հեղինակային «Back to the future. Ֆուտբոլն՝ ինչպիսին է եղել ու ինչպիսին կդառնա. Robbie Raul’s Blog» գրառումը:
Շարունակենք` ձգտելով ավելիին:

 Այս օրերին ամբողջ համացանցը, ինչու չէ նաև աշխարհը խոսում էր հայտնի «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի մասին, որի հերոսները ժամանակի մեքենայի միջոցով տեղափոխվում են ապագա և հայտնվում Կալիֆորնիայում որտեղ 2015 թվական հոկտեմբերի 21-ն է: Համաշխարհային բազմաթիվ ընկերություններ պատրաստեցին հոլովակներ նվիրված այդ իրադարձությանը: Շատերը նույնիսկ համեմատում էին թե ֆիլմում «ապագայի» աշխարհում տեղ գտած տեխնոլոգիաներից, որոնք են արդեն իրականություն, իսկ որոնք այդպես էլ ստեղծագործական միֆ մնացին:

Ես էլ որոշեցի անցկացնել զուգահեռներ ֆուտբոլի անցյալի, անցյալի՝ երևակայական ապագայի և ներկայիս ֆուտբոլի և նրա հավանական զարգացումների միջև:
 
Անշուշտ ֆուտբոլի՝ 1863 թվականին անգլիական Շեֆիլդի փաբերից մեկում ընդունված կանոնները տարբերվում են այժմյան կանոններից: Գնդակը ձեռքով բռնել այևս չի կարելի, գոլը այլևս չեն հաշվում, երբ գնդակն անցնում է հորիզոնական դարպասաձողի վրայով: Բրիտանացի Էբենեզիլ Մորլին միգուցե և կնեղվեր, եթե իմանար, որ իր՝ թղթին հանձնած առաջին ֆուտբոլային կանոններն այլևս այն չեն, բայց ժամանակն իրենն ասում է և տեխնոլոգիական պրոցեսն իրենն ասում է: Այո՛ միգուցե այժմ, երբ քո սիրած թիմը հաղթում է, եթե քեզ չեն թույլատրում վազել խաղադաշտ և գրկախառնվել սիրելի խաղացողների հետ, բայց փոխարենը օրինակ մարզադաշտում գոլի կրկնապատկերը դիտելու հնարավորություն կա, դա էլ վատ առավելություն չէ 1863 թվականին եղած «առավելությունների» նկատմամբ: Ի դեպ՝ ես դեռ միայն մեկը թվեցի այն ամենից ինչ մենք ունենք այսօրվա ֆուտբոլում, որն արդեն իսկ դժվար է պատկերացնել առանց դրա:
Եկեք չշտապենք, ամեն ինչ իր հերթին.
Եկեք մի պահ տեղափոխվենք նախորդ դարասկիզբ և տեսնենք թե ինչպիսին էր ֆուտբոլն այն ժամանակ՝ անցկացնենք որոշակի զուգահեռներ:
Անշուշտ բոլորն են սիրում մրցանակներ ստանալ: Բացառություն չէ նաև Բարսելոյանի բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը, ով 2014-ի օգոստոսին տեղփոխվելով կատալոնական ակումբ՝ ընդամենը երեք խաղ է անցկացրել բազմաթիվ վնասվածքների պատճառով, սակայն որպես թիմի լիիրավ անդամ թիմի հետ «նվաճել է» բոլոր այն տիտղոսները, որոնց Բարսան այդ ընթացքում տիրացել է: Եթե Թոմասը խաղար նախորդ դարի սկզբին, ապա օրինակ աշխարհի առաջնության եզրափակչի մեդալ ստանալու համար նա ստիպված կլիներ պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար, քանզի մեդալները տրվում էին միայն խաղադաշտում գտնված ֆուտբոլիստներին: Ինչ խոսք՝ արդարացի է:
Դուք երբևիցե խաղացե՞լ եք ֆուտբոլ Զինվորական կոշիկներով: Ես խաղացել եմ: Հավատացեք դա ամենահաճելի զգացողություններից չէ: Հենց մոտավորապես նման խաղակոշիկներով էլ խաղում էին կաշվե գնդակի «վարպետները» նախորդ դարասկզբին: Անհարմարության գագաթնակետն է: Դա հիմա է, որ ամեն շաբաթ սպորտային մարզակոշիկներ արտադրող ընկերություններն արտադրում են նորագույն տեխնոլոգիաներով, մեկը մյուսից էլ ավելի թեթև և ֆանտաստիկ ցուցանիշներ ունեցող խաղակոշիկներ:
Իսկ գնդակն իրոք կաշվից էր…
Եթե կես դար առաջ փորձեիր հարցնել օրինակ Պելեին, թե ինչպիսին է նա տեսնում ֆուտբոլն ապագայում, նա  դժվար թե ասեր. «Տեսնում եմ հինգ մրցավար երեքի փոխարեն, գլխավոր մրցավարն անպայման իր հետ պետք է վազեցնի սափրվելու փրփուր, մարդ ես մեկ էլ տեսար խաղից հետո կարևոր ընթրիք պետք է ունենա, իսկ նրա ընկերուհին չի սիրում երբ նա սափրված չէ: Երևի ընդմիջման ժամանակ սափրվի ամեն դեպքում»:
Կամ Մարադոնան կասեր. «Իմ ձեռքով գոլն այդպես էլ կմնա եզակին պատմության մեջ , չէ որ երբ ներդնեն չիպով գնդակները՝ նրանք ավտոմատ կհասկանան թե մարմնի որ մասին է դիպել գնդակն ու այդ մասին անմիջապես կհայտնեն գլխավոր մրցավարին:» Բայց Օլիվյե Ժիրուն Բավարիայի դարպասը խփած գոլով պարզ ցույց տվեց, որ գնդակներն դեռևս այդքան էլ «ՍՄԱՐԹ» չեն, իսկ մարդկային գործոնը՝ չափազանց մեծ:
Ֆուտբոլյն այլևս այն չէ, ինչ նախորդ դարում և այլևս երբեք չի լինի այդպիսին:
Եթե նույնիսկ 2000-ի սկզբին ինչ-որ մեկն ինձ ասեր, որ գոլի արձանագրության համար հատուկ սարքեր են տեղադրելու, մի պահ քմծիծաղ կտայի և կմոռանայի այդ ցնդաբանությունը: Բայց արի ու տես, որ սա դեռ միայն սկիզբն է:
Ֆուտբոլիստներն էլ այևս այն չեն: Ովքե՞ր էին նախորդ դարասկզբի այլմոլորակայինները:Գարինչան, Պելեն, Մարադոնան… Գարինչան մահացավ աղքատության մեջ, իսկ Պելեն մեծահարուստ դարձավ, չնայած նրան, որ իր տաղադով միգուցե Գարինչան մի քանի անգամ գերազանցում էր Ֆուտբոլի արքային: Մարադոնան թմրադեղերի հետ սերտ հարաբերություններն ուներ:
Երեսուն տարի անց միգուցե Սերխիո Ռամոսը լինի նոր Մոուրինյո՝ իր խառնվածքով և կռվարարությամբ: Իսկ պատկերացնու՞մ եք Զլատան Իբրահիմովիչին Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Ինձ թվում է նա չի դիմանա և վերջ ի վերջո դաշտ դուրս կբերի ինքն իրեն:
Իսկ ի՞նչ փոփոխություններ կլինեն ֆուտբոլի մեխանիկայում:
Իսկ մենք կասենք. «Բա գիտեք Մեր ժամանակ ինչ ֆուտբոլիստներ կային…»