Մեր Արջերի շնորհքն էր, որ թուրքի քթի տակից տղերքի մասունքները հանեցին


14:23 , 22 նոյեմբեր, 2015

Անցյալ տարի, այս օրը, երեկոյան վերադառնում էինք Նորավանքից: Ճանապարհին կանգնեցինք, որ գինի առնենք: Գինի վաճառողը մեր բարևին ի պատասխան` հրճվանքով ասաց. «Լավ լուր ունեմ, տղերքին հանել են»: Խոսքը մեր խոցված ուղղաթիռի անձնակազմի մասին էր: Չնկարագրեմ, թե ինչ հուզմունք էր բոլորիս մոտ:
Ապրեն այդ գործն անողները, մեր Արջերի շնորհքն էր, որ թուրքի քթի տակից տղերքի մասունքները հանեցին: