Ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ նաև Ֆեյսբուքի մեռելներն են հարություն առնում


19:00 , 21 նոյեմբեր, 2015

Ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ ոչ միայն ընտրացուցակի հանգուցյալներն են Տիգրան Մուկուչյանի հոգեկանչությամբ հարություն առնում ու տեղամաս գնում, այլ նաև Ֆեյսբուքի մեռելները, ում միայն այսպիսի առիթից առիթ ենք նկատում վիրտուալ տարածքում: Ամոթ է, ձեզ մի քիչ լուրջ պահեք, մարդ երևացեք ու եղեք, որ մենք էլ հասկանանք, որ բացի որպես քարոզչական գործիք այս կամ այն բևեռին ծառայելուց՝ նաև կուսակցականից ու քաղաքականից այլ կյանք էլ ունեք, որ ոչ թե գործիք եք, այլ սովորական մարդ՝ ամենատարբեր հետաքրքրություններով: