Ի՞նչ իմաստ է ստանում «Սա Հայաստան է, եւ վերջ» արտահայտությունը, երբ այն ասվում է ՀՀԿ համագումարում


21:32 , 15 դեկտեմբեր, 2012

Երբ Լեոնիդ Ազգալդյանը, զինվորներին դիմելով, ասում էր Ղարաբաղի մասին՝ «Սա Հայաստան է, եւ վերջ», նկատի ուներ հայրենի հողը չզիջելու հաստատակամությունը: Երբ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ համագումարում օլիգարխներով եւ քծնող պաշտոնյաներով շրջապատված ասում նույն բառերը՝ իմաստը փոխվում է, դառնում է. «էս Հայաստան ա, վերջը սենց էլ պտի ըլներ»: