Tert.am-ը գրում է.
Ամերիկացի հետազոտողներին հաջողվել է լաբորատոր պայմաններում ձայնալարեր աճեցնել, ինչն ապագայում հնարավորություն կտա օգնել ձայնը կորցրած միլիոնավոր մարդկանց:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, գիտական նորույթը, որը, ի դեպ, իր ճկունությամբ չի զիջում բնական ձայնալարերին, արդեն փորձարկվել է մկների վրա, ինչից հետո բավականին լավ արդյունքներ են գրանցվել:
Հետազոտության ղեկավար Նաթան Ուելհեմը` Վիսկոնսինի համալսարանից, ընդգծել է, որ ձայնալարերը մարդկային օրգանիզմի ամենաբարդ համակարգերից մեկն են, որոնց ճշգրիտ վերարտադրումը բավական դժվար գործընթաց է: Նրա խոսքով՝ դեռևս մի քանի տարվա աշխատանք կպահանջվի, մինչև որ լաբորատոր պայմաններում աճեցված ձայնալարերը հասանելի կլինեն մարդկանց օգտագործման համար։