Սիրիայում 1,8 տոննա «Սիրիայի պատերազմի թմրանյութ» է առգրավվել, որով դուրս է մղվում վախը


05:22 , 21 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Թուրքիայի ոստիկանությունը հատուկ գործողության շրջանակներում առգրավել է  1,8 մլն տոննա սինթետիկ թմրանյութ` մի քանի միլիոն հաբերի տեսքով, որ արտադրվում է Սիրիայում:

Anadolu գործակալությունը հայտնում է, որ «Սիրիայի պատերազմի թմրանյութ» անվանումով հայտնի թմրամիջոցը օգնում է ճնշել վախի զգացողությունը անգամ ամենավտանգավար իրավիճակներում: Հենց այս թմրամիջոցն են օգտագործում ահաբեկիչները իրենց հարձակումների ժամանակ։

Այս թմրանյութը արտադրվում է ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: