Նրանք վտանգավոր են


01:19 , 21 նոյեմբեր, 2015

Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն քաղաքում սիրիական մեծ համայնք կա ու լիքը սիրիական ռեստորաններ և սրճարաններ: Նրանցից մեկի տերը Մարիա Յարահն է, որը միշտ ուտելիք է հատկացնում բարեգործական նպատակներով: Լավ իմանալով այդ մասին՝ տեղի հոգևորականն Ասոշայթեդ պրեսի վկայությամբ մի քանի օր առաջ դիմել է Մարիային՝ խնդրելով սնունդ հատկացնել նաև Սիրիայից ժամանող փախստականներին: Սիրիացի Մարիան հրաժարվել է: «Նրանք վտանգավոր են, կարիք չկա, որ գան մեզ մոտ՝ Ամերիկա»... Այսպիսի կյանք...