Tert.am-ը գրում է.
Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին ու բողոք հայտնել՝ Սիրիայի տարածքում ռուսական ավիահարվածների համար. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Թուրք դիվանագետները ռուս զինծառայողներին մեղադրում են սիրիական Բայըրբուջաք բնակավայրի ռմբակոծման համար, որտեղ սիրիացի թուրքմեններ են բնակվում:
Սիրիայի թուրքմենները թյուրքական ազգի ներկայացուցիչ են և բնակվում են Սիրիայի հյուսիսում: Նրանք երկրի խոշոր ազգային փոքրամասնություններից են համարվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 25-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա: