Ֆեյսբուքը սկսել է թաքցնել օգտատիրոջ անձնական տվյալները


15:09 , 20 նոյեմբեր, 2015

Ֆեյսբուքը սկսել է թաքցնել օգտատիրոջ անձնական տվյալները (կրթություն, տարիք, ընտանեկան կարգավիճակ) նրա գլխավոր էջից՝ փոխարենը շեշտադրելով նրա լուսանկարները: Սոցիալական ցանցերն անդադար մեզ ստիպում են ուշադրություն դարձնել, թե ինչպիսի տեսք ունի անձը, ինչպիսի ռեստորաններ, ակումբներ է գնում, ինչպիսի մարդկանց հետ է շփվում, ում հետ է լուսանկարվում...
Կրթությունը, աշխատանքը, անցած ուղին դառնում են երկրորդական: