Facebook-ը նոր կոճակ կավելացնի, որը թույլ կտա բարեգործությամբ զբաղվել


05:18 , 20 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը նոր կոճակ կավելացնի, որը կերևա օգտատերերի լրահոսում:

RBC Daily-ի փոխանցմամբ` Facebook-ում կհայտնվի «Նվիրատվություն կատարել» (JustGiving-like) կոճակը, որը թույլ կտա բարեգործությամբ զբաղվել` առանց այդ սոցցանցի տիրույթը լքելու. օգտատերերը կկարողանան դրամական միջոցներ նվիրաբերել  բարեգործական նպատակներով: Իսկ փողի փոխանցումը մի քանի քլիք կպահանջի:

Այժմ Facebook-ն այս նոր ֆունկցիան փորձարկում է 37 հասարակական կազմակերպությունների հետ: Փորձարկման շրջանակներում այդ կազմակերպությունները մոտ 25 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն են ստացել: