Բեքհեմի 153.000 դոլարանոց բացառիկ Range Rover-ը կհանվի աճուրդի (լուսանկարներ)


01:26 , 20 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի` Դևիդ Բեքհեմի Range Rover Sport 4X4 բացառիկ մեքենան եկող ամիս հանվելու է աճուրդի։

Ինչպես նշում է The Telegraph-ը, 153.000 դոլար արժողությամբ շքեղ փոխադրամիջոցը բացառիկ է նրանով, որ ներսից ու դրսից ամբողջովին ձևափոխվել է ըստ սիրված մարզիկի նախասիրությունների։

4.2 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով համալրված մեքենան ըստ սեփական ճաշակի ձևափոխելու համար Բեքհեմը ծախսել է 100.000 դոլարից ավելի գումար:

Բրիտանական պարբերականը հավելում է, որ մեքենայի վաճառքը կազմակերպվելու է դեկտեմբերի 5-ին` Classic Car Auctions աճուրդի տան կողմից։

Beckham Range Rover Sport