Ֆրանսիայի ահաբեկչությունների հիմնական պատասխանատուն հենց սոցիալիստների կառավարությունն է


17:40 , 19 նոյեմբեր, 2015

Ահաբեկչության մասնագետների, իրավագետների ու քաղաքագետների հետ արդեն մի քանի օր տևող հարցազրույցներից հայտնի է, որ Ֆրանսիայի մեջ 11000 մարդ իրավական մարմիններին հայտնի են որպես ահաբեկչության հետ սերտ առնչություն ունեցող անձիք: Դրանցից 4000-ն ահաբեկչական գործողությունների համար նույնիսկ պատժվել են ու ազատ արձակվել: Այսինքն՝ իշխանությունները, հրաշալի իմանալով, որ 11000 հազար մարդ իր երկրի մեջ ահաբեկիչներ են ու կամ գործակալներ, երկրի մեջ որևէ պաշտպանական գործողություն չի կազմակերպել: Ես ընդհանրապես չեմ հասկանում Եվրոպայի մեջ հակաամերիկյան չտրամաբանված տրամադրությունները, իսկ այս պարագային պարզապես զայրանում եմ, որ նույնիսկ հիմա կառավարությունը չի աշխատում՝ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հակաահաբեկչական փորձառությունը յուրացնելով: Եվ, իհարկե՛, Ֆրանսիայի մեջ ահաբեկչությունների հիմնական պատասխանատուն հենց սոցիալիստների կառավարությունն է իր ուտոպիկ, իսկ իրականում՝ կեղծ ալտրուիզմով: Իսկ մենք՝ քաղաքացիներս, մեր վաստակի բավականին զգալի հատված հարկ ենք վճարում ոչ միայն կենսաթոշակ ու բժշկական ծառայության տոպրակը լցնելու, այլև մեր անվտանգությունն ապահովելու համար: 
Հ.Գ. Ֆրանսայի հայության մեծ մասն ընտրում է հենց սոցիալիստներին: Որևէ տրամաբանական բացատրություն կարելի՞ է գտնել այս հավիտենական աչքակապության համար: Ֆրանսայի հայության զգալի հատված մնում է հակաամերիկյան ու հակահրեական «քաջարի զինվոր»... Որևէ տրամաբանական բացատրություն կարելի՞ է գտնել այս տկարամտության առիթով...