15:12 , 19 նոյեմբեր, 2015
Նախօրեին «Նորքի հոգեբուժական կենտրոն» -ում ինքնասպանության դեպք է գրանցվել. երիտասարդն ինքնասպանություն է գործել՝ սանհանգույցում խողովակից սավանով կախվելու միջոցով:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 26-ամյա երիտասարդը հոգեբուժական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ էր գտնվում նոյեմբերի 9-ից:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: