11:20 , 19 նոյեմբեր, 2015
Pastinfo.am-ը գրում է.
Նոյեմբերի 18-ին տղամարդու դիակ է հայտնաբերվել «Աշտարակ կաթ» գործարանի մոտ:
Առաջին ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնում, որտեղից էլ այդ մասին իրազեկել են իրավապահներին։
Դեպքի վայր մեկնած քննիչներն ու օպերատիվ աշխատողները «Աշտարակ կաթ» գործարանից դեպի ձախ գտնվող դաշտավայրում, ոռոգման խողովակաշարի կողքին հայտնաբերել են 65-ամյա Մամիկոն Սարգսյանի դիակը, ով, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, Բյուրականի բնակիչ է։
Դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։
Նույն օրը Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ սպանության հոդվածով։